Լիբանանի նախագահը մեկնել է Թրամփի հետ հանդիպման

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով մեկնել է Վաշինգտոն, հաղորդում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ Սպիտակ տանը տեղի կունենա երկկողմ գագաթնաժողով, «որի ընթացքում կքննարկվեն Լիբանանում տիրող իրավիճակը և հրադադարի ռեժիմի ամրապնդման հնարավոր ուղիները, Լիբանանում և մասնավորապես երկրի հարավում անվտանգության ու կայունության վերականգնումը, օկուպացված լիբանանյան շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերումն ու ողջ տարածքում պետական իշխանության տարածումը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *