«Իսլամաբադի հուշագիրը» գոյություն չունի, ստանձնած պարտավորություններն էլ կասեցնում ենք․ Իրանի փոխարտգործնախարար

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ստորագրած «Իսլամաբադի հուշագիրը» գոյություն չունի, և կասեցնում են դրանում ամրագրված պարտավորությունները․ գրում են տեղական լրատվամիջոցները։

«Վաշինգտոնի գործողությունները չեն թույլ տալիս կյանքի կոչել հուշագրի դրույթները»,- ասել է Ղարիբաբադին։

Հունիսի 18-ին Իսլամաբադում ստորագրված հուշագրում, որ, փաստացի, մեկ ամսվա կյանք ունեցավ, ամրագրված են ԱՄՆ-Իրանի լարված հարաբերությունները նվազեցնելու ու հետագա գործակցության վերաբերյալ դրույթներ։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *