14-ամյա Անդրանիկ Մարաբյանը դարձել է քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն

Ախալքալաքի բնակիչ 14-ամյա մարզիկ Անդրանիկ Մարաբյանը դարձել է քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն,- տեղեկատվություն է հրապարակում «Ջավախեթի Վրաստան» մեդիա հարթակը։

Կուլիկամի գյուղի բնակիչը ոսկե մեդալ և չեմպիոնական գոտի է նվաճել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած մինչև 51 կգ քաշային կարգի աշխարհի գավաթի խաղարկությունում։

Մրցաշարին մասնակցել են 28 երկրների մարզիկներ, իսկ Անդրանիկը մրցել է Վրաստանի դրոշի ներքո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *