Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Բեյրութի փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Մյասնիկ Հ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Գարիկ Տ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, որն էլ վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *