Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում հուլիսի 20-26-ը կկայանա հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 17 երկրի 80 հրաձիգ։

Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնում հետևյալ կազմով ՝ Գոհար Հարությունյան, Մարի Ղազարյան, Համլետ Կարենյան, Լիլիթ Մկրտչյան, Գոռ Խաչատրյան, Անահիտ Սարգսյան, Հովհաննես Մարգարյան, Աիդա Ազատյան, Գոռ Մարտիրոսյան, Արուսյակ Գրիգորյան, Հայկ Մինասյան, Լիլիթ Մկրտչյան, Մանվել Միրզոյան:

Թիմը գլխավորում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը և մարզիչներ Էդգար Բաղդասարյանն ու Էդվարդ Ղարիբյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *