Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել, Հորդանանում չճանաչված աճյուններ են հայտնաբերվել

Երեկ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է հուլիսի 17-ի իրանական հարձակումից հետո Հորդանանում երկու ամերիկացի զինծառայողի մահվան և մեկի անհետ կորելու մասին։

«Մանրակրկիտ որոնումներից հետո ամերիկացի զինվորականներն այսօր այդ վայրում հայտնաբերել են չճանաչված աճյուններ։ Աճյունների ինքնությունը հաստատելու փորձաքննության գործընթացը շարունակվում է։

Առանձին հաղորդվում է, որ հուլիսի 18-ին հյուսիսային Իրաքում իրանական խոցված անօդաչու թռչող սարքի չպայթած զինամթերքի վերահսկվող պայթեցման հետևանքով զոհվել է ամերիկացի զինծառայող։ Երկրորդ զինծառայողը վիրավորվել է և շարունակում է բուժօգնություն ստանալ աննշան վնասվածքի կապակցությամբ», — նշել են ԱՄՆ բանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *