Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը (ԻՀՊԿ ՌԾՈւ) երկուշաբթի համակարգված եռափուլ գործողություն են իրականացրել՝ հզոր հարվածներ հասցնելով տարածաշրջանում ամերիկյան ուժերին, հայտնում է Mehr գործակալությունը:
ԻՀՊԿ ՌԾՈւ-ն բացահայտել է ԱՄՆ զորքերի դեմ իրականացված գործողության բոլոր երեք փուլի մանրամասները.
-
Առաջին փուլ. Հարված է հասցվել Բահրեյնի «Ալ-Սահիր» ավիաբազայում ԱՄՆ ստորաբաժանումների կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերի տեխնիկական սպասարկման և նորոգման անգարներին: Օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են:
-
Երկրորդ փուլ. Խոցվել են Բահրեյնի «Սալման» նավահանգստում 59-րդ օպերատիվ խմբի (Task Force 59 / TF59) կատերների և նավերի նախապատրաստման անգարները: Կառույցներն ավերվել են, իսկ լողամիջոցներին ծանր վնաս է հասցվել:
-
Երրորդ փուլ. Թիրախ են դարձել Քուվեյթի «Քեմփ-Արիֆջան» բազայում ԱՄՆ ՌԾՈւ հատուկ նշանակության ուժերի տեղակայման, ապահովման և հանդերձավորման համար օգտագործվող օբյեկտները: ԻՀՊԿ ՌԾՈւ տվյալներով՝ ենթակառուցվածքը հրդեհվել և ամբողջությամբ ոչնչացվել է: