Լույս աշխարհ է եկել Մարմարիկում խեղդված 2-ամյա Տիգրանի եղբայրը

Հուլիսի 20-ին՝ Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մահացավ նաև Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։ Հիշեցնենք՝ մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց Մարմարիկ գետում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *