Առողջություն փոքրիկին. Գոռ Հակոբյանն ու որդին՝ Ֆելիքսը, նոր լուսանկար են հրապարակել

Դերասան և հաղորդավար Գոռ Հակոբյանը, ով այս շրջանում որդու՝ Ֆելիքսի հետ գտնվում է Գերմանիայում, շարունակում է ակտիվորեն կիսվել համատեղ լուսանկարներով ու տեսանյութերով: Հոր և որդու յուրաքանչյուր հրապարակում արժանանում է ինստագրամյան օգտատերերի ու դերասանի երկրպագուների առանձնահատուկ ուշադրությանն ու ջերմ խոսքերին:

Հերթական անգամ Գոռը ինստագրամյան իր էջում ներկայացել է որդու հետ համատեղ նոր լուսանկարով:
Օգտատերերը շտապել են ջերմ մաղթանքներ հղել փոքրիկին՝ առողջություն, շուտափույթ ապաքինում և ամուր ուժեր մաղթելով Ֆելիքսին, իսկ Գոռին՝ համբերություն ու անսպառ էներգիա:

Գերմանիայից արված յուրաքանչյուր հրապարակում ապացուցում է, թե որքան ամուր ու անբաժանելի է Գոռի և նրա որդու կապը: Երկրպագուները պարբերաբար նշում են, որ դերասանի հոգատարությունն ու նվիրվածությունը որդուն լավագույն օրինակն են բոլորի համար, և անհամբերությամբ սպասում են նրանց նոր ու դրական նորություններին:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *