Արմավիրում վիրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հուլիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ գրում է shamshyan.com-ը:

«Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Արսեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր և տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ գիտակցությության չգալով մահացել է»,- նշում է լրատվամիջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *