«Չելսին» այս ամռանը պատրաստ է բաժանվել 11 ֆուտբոլիստից

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Չելսիից» կարող է հեռանալ մի շարք ֆուտբոլիստների:

The Athletic-ի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբն արդեն սահմանել է այն խաղացողների տրանսֆերային արժեքները, որոնք հավանական է՝ կլքեն թիմը: Մասնավորապես, հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի վաճառքից, որի ծառայություններով հետաքրքրված է «Ասթոն Վիլան», «ազնվականներն» ակնկալում են վաստակել մոտ 65 միլիոն ֆունտ ստերլինգ: Ակումբից կարող են հեռանալ նաև այլ հարձակվողներ՝ Մարկ Գիուն և Լիամ Դելապը: Իսպանացու տրանսֆերի դիմաց լոնդոնցիները պահանջում են 25 միլիոն ֆունտ, իսկ անգլիացու արժեքը դեռ հստակեցված չէ:

Տրանսֆերի են հանվել նաև Ալեխանդրո Գարնաչոն, որին պատրաստ են բաց թողնել 50 միլիոն ֆունտով, ինչպես նաև Բենուա Բադիաշիլը, Ակսել Դիսասին, Ֆիլիպ Յորգենսենը, Գաբրիել Սլոնինան և Տրևո Չալոբան. վերջիններիս համար ակումբը պահանջում է 35-ական միլիոն ֆունտ ստերլինգ:

Բացի այդ, «Չելսին» պատրաստ է բաժանվել Էնցո Ֆերնանդեսից և Մալո Գյուստոյից, եթե նրանց համար ստացվեն համապատասխանաբար 120 և 75 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *