Զելենսկին Սիրսկիին ազատել է պաշտոնից և ԶՈւ գլխավոր հրամանատար նշանակել Դրապատիին

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ալեքսանդր Սիրսկիին ազատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Միխայիլ Դրապատիին։

Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրսկիին Խարկովի և Կուրսկի ուղղություններով իրականացված գործողությունների, ինչպես նաև Կիևի պաշտպանության ընթացքում ունեցած ծառայության համար՝ ընդգծելով, որ «մեծ ճանապարհ է անցել», իսկ Ուկրաինայի պաշտպանությունը շարունակվում է։

Զելենսկին նաև հայտնել է, որ արդեն քննարկել է Սիրսկիի և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովի հետ հետագա ծառայության ձևաչափերն ու լիազորությունների փոխանցման գործընթացը։

«Մեր բոլորի ցանկությունը մեկն է՝ հաղթանակ թշնամու նկատմամբ և ռազմաճակատում ու Ռուսաստանի նկատմամբ ճնշման այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կստիպեն Ռուսաստանին խաղաղության գնալ», – նշել է նա։

Նրա խոսքով՝ հուլիսի 22-ին բոլոր որոշումները պաշտոնապես կձևակերպվեն։ Զելենսկին նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինան այս իրավիճակից դուրս կգա ավելի ուժեղ, իսկ Ռուսաստանի համար իրավիճակը կբարդանա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *