Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ռուսաստանի տարածքում Wildberries ընկերության ենթակառուցվածքների վրա հարձակումների շարքը շարունակվում է. Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսսկ քաղաքում գտնվող լոգիստիկ կենտրոններում նոր հարձակումների հետևանքով խոշոր հրդեհներ են բռնկվել։

Ինչպես հաղորդում է DW-ն, տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել են երկու շրջանների ղեկավարներն ու շուկայի հիմնադիր Տատյանա Կիմը, ընդ որում՝ Կրասնոդարի պահեստային համալիրում վիրավորվել է 3 մարդ, իսկ Նևինոմիսսկում, նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի փոխանցմամբ, տուժել է ևս 2 քաղաքացի։

Այս նոր միջադեպերը հաջորդում են հուլիսի 18-ին տեղի ունեցած հարվածներին, երբ ուկրաինական ուժերը թիրախավորել էին Wildberries-ի պահեստները Տամբովի մարզի Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել էր, իսկ մոտ 50-ը՝ ստացել վիրավորումներ։ Ուկրաինայի նախագահը ռուսական խոշորագույն առցանց շուկայի օբյեկտների վրա այս շարունակական հարվածները որակել է որպես պատասխան գործողություն Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի իրականացրած գրոհներին:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *