Ռուսաստանի վառելիքի շուկայի դժվարությունները ժամանակավոր են. Պուտին

Ռուսաստանի վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ:

Ինչպես նշել է ՌԴ առաջնորդը, ընթացիկ դժվարությունները չեն կարող ազդել Ռուսաստանի տնտեսության ընդհանուր պատկերի և դինամիկայի վրա: 

Պուտինի խոսքով՝ տնտեսության առանցքային ճյուղերի վիճակը կայուն է, նույնիսկ չնայած վառելիքաէներգետիկ համալիրում և մի շարք այլ ոլորտներում իրավիճակն ապակայունացնելու արտաքին փորձերին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *