Մահացած զինծառայողի համածառայակիցների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Հուլիսի 21-ին զինծառայող Ն.Թ. (Նարեկ Թորոսյան)-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով․ հայտնել են Քննչական կոմիտեից։

Վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *