Լավրովն ու Ռուբիոն կեսժամյա բանակցություններ են անցկացրել Ֆիլիպիններում

Մանիլայում (Ֆիլիպիններ) ավարտվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի 35 րոպե տևողությամբ բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ պետքարտուղարի աշխատանքային ժամանակացույցի՝ ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման համար նախատեսված է եղել մոտ կես ժամ։

Նախօրեին ՌԴ արտգործնախարարը վստահություն էր հայտնել, որ հանդիպումն ամեն դեպքում օգտակար է լինելու, և նշել, որ փորձելու է պարզել, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ն ուկրաինական հիմնախնդրի կարգավորման հարցում։

Ռուբիոն, իր հերթին, հայտարարել էր, որ մտադիր է Լավրովի հետ քննարկել, թե արդյոք ինչպես կարող է ԱՄՆ-ն կառուցողական դեր խաղալ ճգնաժամի լուծման գործում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *