Բարի գալուստ պապայի ծաղիկ. Մաշ Իսրայելյանը և Գարիկ Սաֆարյանը կրկին ծնող են դարձել

Հայկական շոու-բիզնեսի սիրված ու զույգերից մեկի՝ երգչուհի Մաշ Իսրայելյանի և Գարիկ Սաֆարյանի ընտանիքում մեծ տոն է: Զույգը կրկին ծնող է դարձել: Գարիկի արած հրապարակումից պարզ է դառնում, որ նրանք դուստր են ունեցել:

Նորածին դստեր լույս աշխարհ գալու ուրախալի լուրով սոցցանցերի իր էջերում առաջինը կիսվել է երջանիկ հայրիկը: Գարիկ Սաֆարյանը հրապարակել է հուզիչ լուսանկար ու կից գրել.

«Բարի գալուստ, պապայի ծաղիկ»,- անկեղծացել է նա:

Երկրպագուները, գործընկերները ու մտերիմները ջերմ մաղթանքներ ու շնորհավորանքներ են ուղղել։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *