Ամենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին

Թեև Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը ԱԺ անդանիկ նիստին նախատեսված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, բայց այս պահին հրավեր չկա։ Եթե այլ տեղեկություն լինի, կծանուցենք։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նշենք, որ ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00–ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *