Չեխիայում բանակային ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ մարդ է զոհվել․ Idnes

Չեխիայում բանակային ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է «Idnes» լրատվական պորտալը։

Չեխիայի զինված ուժերի մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր ամերիկյան արտադրության «Venom» ուղղաթիռի կործանման մասին, նշելով, որ կործանման պահին ուղղաթիռում հինգ զինծառայող է եղել։ Պատահարը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում գտնվող Նամեշտ նադ Օսլավոու քաղաքում։

Չեխիայի ռազմաօդային ուժերն ունեն «UH-1Y Venom» տեսակի ութ և «AH-1Z Viper» տեսակի չորս ուղղաթիռ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *