Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր

Մարդիկ ծորակից ջուր են խմել, որից սատկած լեշի հոտ էր գալիս: Այս մասին բարձրաձայն է ֆեյսբուքյան օգտատերից մեկը՝ դժգոհելով Արևաշատ և Սաղմոսավան բնակավայրերում ջրամատակարարման խնդիրներից։

Օգտատերը, հրապարակելով ջրի դեղնավուն գույնն արտացոլող լուսանկարը, մասնավորապես գրել է.

«Սա Արևաշատ (Փարաքարի մոտ) գյուղի խմելու ջուրն է օրեր առաջ: Այսօր էլ (2 օր ջուր չունենալուց հետո) մարդիկ ծորակից ջուր են խմել, որից սատկած լեշի հոտ էր գալիս: Հետևանքները պարզ են չէ, զուգարանում հերթ է:
Հիմա մեր մասին:
3-րդ օրն է` Սաղմոսավանը ջուր չունի, պարզվեց` մեծ վթար է և վիոլիան խողովակ չունի վթարը վերացնի: Բայց ամեն օր զանգել եմ իրենց օպերատորը բացարձակ տեղյակ չի, որ վթար կա: Violia Ջուր, լավ էք? Ոնցա օրն անցնում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *