ԱՄՆ-ում ոստիկանությունից փախչող վարորդը 30 մետր բարձրությունից ցատկել է լիճը

ԱՄՆ-ում ոստիկանության հետապնդումից խուսափելու նպատակով վարորդը կտրուկ կանգնեցրել է մեքենան կամրջի վրա և կատարել վտանգավոր ցատկ՝ 30 մետր բարձրությունից նետվելով լիճը։

Ինչպես հաղորդում է ABC News-ը, ցատկից հետո տղամարդուն հաջողվել է լողալով հասնել ափ։

Ափ դուրս գալուց հետո հանցագործը դիմադրություն է ցույց տվել և հարձակվել իրեն ձերբակալել փորձող ոստիկանների վրա, ինչի հետևանքով երեք իրավապահ ստացել են վնասվածքներ։ Չնայած ցույց տված ագրեսիվ դիմադրությանը, ոստիկաններին ի վերջո հաջողվել է վնասազերծել և ձերբակալել նրան։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *