Թեհրանը ստացել է նոր առաջարկներ ԱՄՆ-ից․ գրում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի անվտանգության խորհրդին։
Դրանք փոխանցել է Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը Թեհրան կատարած այցի ժամանակ։
«Առաջարկները ներկայումս ուսումնասիրվում են»,- հայտնել է աղբյուրը։
Պաշտոնական Թեհրանը դեռևս չի հստակեցրել առաջարկների բովանդակությունը, սակայն նշել է, որ դրանց վերաբերյալ դիրքորոշումը կհանրայնացնեի քննարկումներից հետո։
Միաժամանակ ընդգծվել է, որ Իրանը շարունակելու է վերահսկել նավարկությունը Հորմուզի նեղուցում մինչև հակամարտության ավարտը՝ ապահովելով անցնող նավերի անվտանգությունը։