Պատերազմը հասնում է Կասպից ծով. Ուկրաինական հարվածից իրանական նավում զոհ կա, Թեհրանը սպառնում է պատասխանով

Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա, մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ։

«Թեհրանը վճռականորեն դատապարտում է նավին հասցված Ուկրաինայի հարվածը և իրեն իրավունք է պահապանում պատասխան գործողություններ ձեռնարկել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան՝ իր ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար»,- նշել են գերատեսչությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *