Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ղազախստանի նախագահ Տոկաևին՝ Պուտինին ուղղված այն ուղերձի համար, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը․ դա իրատեսական, ժամանակին և իմաստուն ուղերձ է։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։

«Ուկրաինան առաջարկել է կանգնեցնել պատերազմը ներկայիս ճակատային գծերի երկայնքով և անցնել դիվանագիտության, սակայն Կրեմլը շարունակում է մերժել խաղաղության ճանապարհը։ Պուտինի մամուլի քարտուղարը նույնպես մերժել է Ղազախստանի նախագահի առաջարկը։ Անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա, մինչև այն ընդունի իրատեսական խաղաղության առաջարկները», — նշել է նա։

Տոկաև․ հայ-ադրբեջանական հակամարտության էությունը հասկանալի էր, իսկ ռուս-ուկրաինականինը՝ ոչ

Ռուսաստանը պատասխանել է Տոկաևին․ Ուկրաինայում հակամարտության «սառեցումը» անհնար է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *