New York Post․ ԱՄՆ-ում քննարկում են «պատմության մեջ ամենաբարդ ռազմական գործողության» իրականացումը

Ամերիկյան հատուկ նշանակության ուժերը պատրաստ են սկսել «ռազմական պատմության մեջ ամենաբարդ գործողությունը»՝ Իրանի միջուկային լավ ամրացված օբյեկտներում հարստացված ուրանը բռնագրավելու համար։ Այս մասին The New York Post-ին հայտնել է աղբյուրը։

Չափազանց բարդ գործողությունը ենթադրում է Իրանի միջուկային օբյեկտների գրոհ ցամաքային հազարավոր զորքերով՝ ական-թակարդների, շինարարական բրիգադների կիրառմամբ և օբյեկտների շուրջ խոշոր պաշտպանական գոտի ստեղծելով, պարզաբանել է աղբյուրը։

Այնուհետև հատուկջոկատայինների փոքր խումբը կիրականացնի բեկորների անմիջական դուրսբերումը։

Այդ դեպքում ամերիկացի զինվորականները ստիպված կլինեին մաքրել օբյեկտների ավերված մուտքերը՝ միաժամանակ հետ մղելով իրանցի զինվորականների հարձակումները։

Բացի այդ, այս գործողությունն իրականացնելու համար կպահանջվի օդային միջանցքի լիակատար վերահսկողություն, որը զինվորականներին թույլ կտա թռիչքներ իրականացնել դեպի անվտանգ վայրեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *