Թուրքական F-16-ները շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն Բալթիայի օդային տարածքում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Թուրքիային պատկանող հինգ F-16 կործանիչ և 76 զինծառայող կտեղակայվեն Էստոնիայում՝ ՆԱՏՕ-ի՝ Բալթյան երկրների օդային տարածքի պարեկության առաքելության շրջանակում։
Գործողության նախապատրաստությունն ընթանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի 8-րդ գլխավոր ավիաբազային հրամանատարության Դիարբեքիրի ավիաբազայում։