Սիեթլում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել․ NBC

Սիեթլի Seattle Center մշակութաժամանցային համալիրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը։

«Seattle Center-ում տեղի ունեցած կրակոցների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս հինգը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշվում է հրապարակման մեջ։

Բոլոր տուժածներն ունեն հրազենային վիրավորումներ։ Չորս հոգի տեղափոխվել են հիվանդանոց, իսկ թեթև վնասվածքներ ստացած 40-ամյա մի կին հրաժարվել է հոսպիտալացումից։

Նշվում է, որ միջադեպի պահին համալիրում գաստրոնոմիական խոշոր փառատոն է իրականացվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *