Ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին

Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գայանե Զարգարյանը եւ տեսանյութ հրապարակել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հուլիսի 25–ին ստացվել է հաղորդում դեպքի վերաբերյալ, դեպքով մեկ անձ ձերբակալվել է, կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *