Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերել և պահում է ատրճանակ։

Տեղեկությունն իրացվեց հուլիսի 25-ի երեկոյան։ Նորաշեն թաղամասում տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։

Նա հայտնեց, որ ատրճանակը մեքենայի բեռնախցում է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայի բեռնախցում հայտնաբերվեց «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։

Հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *