Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների Լիգայի «Վելեժ» – «ԴԱԿ 1904» հանդիպումը

Հուլիսի 30-ին Բոսնիա և Հերցեգովինայում տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Վելեժ» – «ԴԱԿ 1904» պատասխան հանդիպումը։

Այն կսպասարկի ՀՖՖ մրցավարական անձնակազմը։

Գլխավոր մրցավար է նշանակվել Արտեմ Գասպարյանը: Մրցավարի օգնականները կլինեն Ատոմ Սևգուլյանն ու Մեսրոպ Ղազարյանը։ Չորրորդ պաշտոնյան Զավեն Հովհաննիսյանն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *