Ուկրաինական դրոնները գրոհել են ՌԴ մի քանի տարածաշրջաններ. Ռյազանում այրվել է Wildberries-ի պահեստ

Հուլիսի
լույս 29-ի գիշերը ուկրաինական դրոնները գրոհել են Ռուսաստանի մի քանի տարածաշրջաններ։

Տագանրոգում
հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով
բազմաբնակարան շենքում կին է զոհվել, հայտնել է Ռոստովի
մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Ն
րա խոսքով՝ մյուս բնակիչներին շենքից տարհանել են։ Գրոհի հետևանքով
ևս երկու մարդ
տուժել է։

Ռյազանի
մարզում ուկրաինական անօդաչու
ների գրոհի հետևանքով տուժել է վեց մարդ, որոնց հոսպիտալացրել են։ Տարածաշրջանի ղեկավար Պավել
Մալկովի
խոսքով՝ հրդեհ է
բռնկվել «արդյունաբերական տարածքներում»։
Թե
ինչի մասին է խոսքը
՝ նա չի
մանրամասնել։

Ռյազանում
գտնվում է
Wildberries-
ի մեծ պահեստ, որն ավելի վաղ չի
ենթարկվել ուկրաինական անօդաչու
ների գրոհին: Միավորված RWB ընկերության մամուլի ծառայությունը հուլիսի 29-ի
առավոտյան հայտնել է, որ Ռյազանում գտնվող ընկերության լոգիստիկ օբյեկտը
«տարհանվել է անվտանգության պահանջներին համապատասխան»:

Ուկրաինական
Telegram-ալիքները հրապարակում են
գրոհից հետո պահեստում բռնկված հրդեհի
լուսանկարներ և տեսանյութեր: Astra Telegram-ալիքը պնդում է, որ հարձակման է
ենթարկվել նաև Ռյազանի նավթավերամշակման գործարանը, որից ծուխ է բարձրացել:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *