Reuters-ի անցկացրած հարցմանը մասնակցած գրեթե 500 տնտեսագետների մեծ մասը կարծում է, որ 2026 թվականին բարձր գնաճը կպահպանվի ավելի երկար, քան նախկինում էր սպասվում։
Հարցման համաձայն՝ 50 խոշոր տնտեսություններից 39-ում բարձրացվել են գնաճի կանխատեսումները, իսկ 32 երկրի համար նվազեցվել են տնտեսական աճի սպասումները։
Վերլուծաբանները նշում են, որ հիմնական պատճառը Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունն է, որի հետևանքով նավթի գները փետրվարից աճել են ավելի քան 20%-ով։
Միևնույն ժամանակ AI ոլորտում կատարվող խոշոր ներդրումները շարունակում են աջակցել ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսություններին, սակայն այդ ազդեցությունը դեռևս չի կարողանում ամբողջությամբ փոխհատուցել էներգակիրների թանկացման հետևանքները։