ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր շուրջ նոր զարգացում է եղել

ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի վերաբերյալ հաղորդում է ստացվել Գլխավոր դատախազություն։

Գլխավոր դատախազությունից Հրապարակ-ին հայտնեցին, որ հաղորդումը ստացել են և օրենքով սահմանված կարգով ընթացք տվել։

Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ հանցագրծության մասին հաղորդում է ներկայացնելու դատախազություն։

Նշենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես է Ավետ Կոնջորյանը մեքենայով մի քանի անգամ անցնում մեկ այլ ՔՊ-ական, Աբովյանի բնակիչ Նաիրի Հակոբյանի տան մոտով ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։Հիշեցնենք, որ հուլիսի 23-ի գիշերը Ավետ Կոնջորյանը ծեծի էր ենթարկվել։ Այս գործով 5 մեղադրյալ կա, այդ թվում` Նաիրի Հակոբյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *