6 կին, 6 տղամարդ ա ընտրվել․ ովքեր են մշտական հանձնաժողովի նախագահների թեկնածությունները

ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԱԺ-ի մշտական հանձնաժողովի նախագահների թեկնածուների կազմը։

Քննարկումների և գաղտնի քվեարկության արդյունքում ՔՊ վարչությունը որոշեց ՔՊ խորհրդարանական կուսակցությանը առաջարկել ԱԺ-ի մշտական հանձնաժողովի նախագահների հետևյալ թեկնածությունները․

Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով – Նազելի Բաղդասարյան
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով – Լուսինե Բադալյան
Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով – Սարգիս Խանդանյան
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով – Սիսակ Գաբրիելյան
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – Սոնա Ղազարյան
Մարդու իրավունքների պաշտպանության և հարցերի մշտական հանձնաժողով – Զարուհի Բաթոյան
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով – Վիլեն Գաբրիելյան
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով – Արուսյակ Ջուլհակյան
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – Տրդատ Սարգսյան
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով – Վահե Ղահրումյան
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – Բաբկեն Թունյան
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով – Ծովինար Վարդանյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար – Լիլիթ Մակունց։

Վարչապետը հավելեց, որ այս ընտրությունը չի նշանակում, որ բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև դա կախված է նաև ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն։

Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ընտրվել է 6 կին և 6 տղամարդ․ «Ընդ որում խմբակցության նախագահն էլ է կին ընտրվել, ստացվում ա, որ ոչ թե գերակշռում են, այլ նորմալ բալանս կա»։ Լրագրողի հարցին, թե դա միտումնավոր է արվել, Փաշինյանն ասաց՝ ոչ, փակ, գաղտնի քվեարկություն է եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *