Սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը Թրամփը Տիկ Տակ կոնֆետներ է առաջարկում Վենսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ուշադրության կենտրոնում են հայտնվել Վաշինգտոնի ազգային տաճարում տեղի ունեցած սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորության արարողության ժամանակ։

Այս մասին հայտնում է The Indipendent-ը՝ հավելելով, որ տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է սգո արարողության ընթացքում Թրամփը ժպտալով Տիկ Տակ կոնֆետներ առաջարկում Վենսին, ինչից հետո նրանք կարճատև զրույց են ունենում։ Այս դրվագը արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ Հարավային Կարոլինայից ընտրված երկարամյա սենատոր և արտաքին քաղաքականության ազդեցիկ գործիչ Լինդսի Գրեհեմի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ընտանիքի անդամները, ընկերները, ինչպես նաև համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *