
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը միջազգային հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունների ֆոնին իր Telegram ալիքում հրապարակել է հեգնական բնույթի լուսանկար։
Լուսանկարում Դուրովը ներկայացել է «ահաբեկչի» կերպարով՝ ակնարկելով իր շուրջ ստեղծված իրավիճակին։ Հրապարակումը լայն արձագանք է ստացել օգտատերերի շրջանում։
Դուրովի նկատմամբ իրավական գործընթացներն ու հետախուզման մասին տեղեկությունները վերջին շրջանում դարձել են միջազգային ուշադրության կենտրոնում։ Telegram-ի հիմնադիրը նախկինում ևս հաճախ է արձագանքել իրեն վերաբերող քննադատություններին և իրավական զարգացումներին՝ դրանք մեկնաբանելով սարկաստիկ ձևով։