Այժմ մեր հերթն է, մենք շատ ծանր հարված կհասցնենք Իրանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «շատ ծանր» հարված կհասցնի Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակման փորձի։

Թրամփի խոսքով՝ նախորդ գիշեր Իրանը փորձել է 5 հրթիռով հարվածել ամերիկյան ռազմաբազաներին, սակայն բոլոր հրթիռները խոցվել են։

Նա նշել է, որ այժմ հերթը Միացյալ Նահանգներինն է և պնդել, թե Իրանը գիտակցում է, որ պատասխան գործողություններ են լինելու։

«Մենք նրանց շատ ծանր հարված կհասցնենք, քանի որ հիմա մեր հերթն է․ նրանք գիտեն, որ դա տեղի կունենա, և խնդրում են մեզ չանել դա», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *