ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 6 ամիս ժամկետով արգելել տոմատի մածուկի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Սահմանափակումը տարածվում է ինչպես երրորդ երկրներից, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացվող մատակարարումների վրա։
Ըստ որոշման հիմնավորման՝ այս քայլն ուղղված է տեղական արտադրողների պաշտպանությանն ու աջակցմանը։
«Սահմանափակման արդյունքում կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները և կմեծանա տեղական լոլիկի պահանջարկը։ Սա հնարավորություն կտա վերամշակող ընկերություններին ամբողջ ծավալով մթերել ֆերմերների առաջարկած բերքը»,- նշված է փաստաթղթում։