Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ

Ռուսական ուժերի գիշերային զանգվածային հարվածների հետևանքով Լվովում բնակելի շենքեր են այրվել, կա վեց վիրավոր։

Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիյը անհանգստացած է տիրող հրդեհներից։

Քաղաքապետի փոխանցմամբ՝ տուժածներից հինգը հոսպիտալացվել են։

«Պատոն և Վիխովսկի փողոցների բնակելի շենքերը այրվում են։ Փրկարարական գործողությունը շարունակվում է», — գրել է Սադովիյը։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել գիշերը տեղի ունեցած զանգվածային հարձակումը։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *