ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը ապացուցել է` ԱՄՆ-ի մեծ դաշնակիցն է, որը գիտի, թե ինչպես հաղթել։
«Անկախ նրանից՝ մարդիկ սիրում են Իսրայելը, թե ոչ, այն ապացուցել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ դաշնակիցն է»,- ասել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։
Նա ասել է, որ Իսրայելը գիտի, թե ինչպես հաղթել, «ի տարբերություն որոշների», ովքեր ցույց տվեցին իրենց իրական դեմքը հակամարտության ժամանակ և սթրեսի ներքո։ Նախագահը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։