Դուրովը հիմա էլ «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում է ներառվել

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը ներառվել է Ռոսֆինմոնիտորինգի «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում։ «Դուրով Պավել Վալերիևիչ, ծնված 1984 թվականի հոկտեմբերի 10-ին, Լենինգրադ», – ասվում է թարմացված ցուցակում։

Դուրովի անունը ցուցակում նշված է աստղանիշով, ինչը նշանակում է ահաբեկչության հետ կապված գործ։ Հուլիսի 29-ին ԱԴԾ-ն հայտարարեց, որ Դուրովին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական գործունեությանը նպաստելու» համար, քանի որ մեսենջերի վարչակազմը չի կարողացել ջնջել Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների և դիվերսիաների համակարգման համար օգտագործվող ալիքներն ու բոտերը։ Դուրովը հետաքննվում է ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մաս)։

Բացի այդ, ԱԴԾ-ն հավելեց, որ Դուրովը «միջազգային հետախուզման մեջ է»։ Դուրովն ինքը չի մեկնաբանել մեղադրանքները։ ԱԴԾ-ի մամուլի հաղորդագրությունից մի քանի ժամ անց նա իր ալիքի ավատարի վրա ավելացրել է իր լուսանկարը՝ որպես ահաբեկիչ, բայց ավելի ուշ հեռացրել է այն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *