Լիպարիտ Դրմեյանի շահերի պաշտպանության համար գործադրվելու են բոլոր մեխանիզմներն ու ատյանները

Քրեական հետապնդումն ու իրավապահ համակարգը ծառայեցվում են մեկ անձի քաղաքական շահերի:

Այն, ինչ Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, քրեական հետապնդման քաղաքական հրահանգ էր ու քաղաքական հաշվեհարդար: Նրա այսօրվա արարքները հակասահմանադրական են, իսկ դրան հաջորդած ցանկացած գործողություն` ակնհայտ ապօրինի:

Այստեղ հարցն այն է, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է անձ, ով փաստացի իրեն է վերապահել դատախազի ու քննիչի լիազորություններ, իսկ իրավապահ այդ համակարգերը հակասահմանադրական հրահանգներով ծառայեցնում է իր ու իր կուսակցության շահերին` մարդկանց առանց ապացույցների, կամայական հետապնդելու ու վարկաբեկելու համար: Այսպես էլ քայաքայվում են իրավունքն ու օրենքը, արդարադատության համակարգը:

Ցանկացած գործողություն Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ապօրինի է, որովհետև արված է քաղաքական շահերի ու կամայական քաղաքական հրահանգի համար:

Լիպարիտ Դրմեյանի շահերի պաշտպանության համար գործադրվելու են բոլոր մեխանիզմներն ու ատյանները:

Արման Թաթոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *