Ռուսաստանը կարող է առանց դժվարության փոխարինել հայկական մատակարարումները. Ռեշետնիկով

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների փոխարինումը Ռուսաստանի համար դժվարություններ չի ստեղծի, հաղորդում է ТАСС-ը։

«Սակայն եթե գնահատենք այդ մատակարարումները Միության մյուս երկրների շուկաների վրա տնտեսական ազդեցության տեսանկյունից, ապա դրանց նշանակությունը չի կարելի էական համարել։ Ռուսաստանի՝ աշխարհի հետ համախառն ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը չի գերազանցում 0,9%-ը։ ԵԱՏՄ այլ երկրների համար այս ցուցանիշն էլ ավելի ցածր է (Բելառուսի համար՝ 0,3%, Ղազախստանի՝ 0,05%, Ղրղզստանի՝ 0,02%)։

Մեզ համար դժվար չի լինի փոխարինել հայկական մատակարարումները»,- հայտարարել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանն այլընտրանք է փնտրում Ռուսաստանի հետ հարաբերություններին ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *