«Փյունիկը» ավարտեց եվրագավաթային մրցելույթները՝ զիջելով հունգարական «Դեբրեցենին»

Այսօր՝ հուլիսի 30-ին, ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր հունգարական «Դեբրեցենին»։

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր հունգարական թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Երևանում կայացած հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։

Այսպիսով, «Փյունիկը» երկու հանդիպումների արդյունքով դիմակայությունում զիջեց հունգարական թիմին և ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *