Քաղաքական հռետորաբանությունն արագորեն կորցնում է վարվելակերպի սահմանները. հետազոտության շոկային տվյալների համաձայն՝ 1919 թվականից սկսած՝ ամերիկյան նախագահների կողմից արտասանված բոլոր հայհոյախառն բառերի 87%-ը բաժին է ընկնում վերջին 10 տարվա երկրի ղեկավարներին, գրում է The Post-ը:
Գործող նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա նախորդ Ջո Բայդենը միասին արտասանել են 538 հայհոյական և կոպիտ բառ, ինչը կազմում է նախագահական բոլոր արձանագրված հայհոյանքների 78%-ը (Վուդրո Վիլսոնի ժամանակներից ի վեր ընդհանուր առմամբ գրանցվել է 692 դեպք): Այսպիսի եզրահանգման է եկել ուելսցի հետազոտողը:
«Նախկինում նախագահների համար՝ նույնիսկ թեկնածուի կարգավիճակում, մեծ հազվադեպություն էր պաշտոնական ելույթներում հայհոյելը, — նշում է Կարդիֆի համալսարանի դասախոս, դոկտոր Ջոզեֆ Ֆիլիպսը: — Վուդրո Վիլսոնը վերացրել է անպարկեշտ բառապաշարի տաբուն դեռևս 1919 թվականին, երբ հիշել է մի դեպք, թե ինչպես էր «ինքն իրեն բացահայտ էշի տեղ դրել» (conspicuous ass)»:
Փորձագետի խոսքով՝ այսօր կոպիտ խոսքն ու հայհոյանքը հաճախ ընկալվում են որպես անկեղծության ազդանշան. լսարանի կողմից հատկապես բարձր է գնահատվում այն, որ իշխանության հանդեպ ցածր վստահության դարաշրջանում քաղաքական գործիչը իբր թե խոսում է «առանց գրաքննության»։
Թրամփն ընդդեմ Բայդենի. տարբեր ոճ, միևնույն միտքը
Դոնալդ Թրամփն երբեք չի խորշել կոպիտ բառեր օգտագործելուց, հատկապես այն դեպքում, երբ նա կարծում է, որ խաղադրույքները բարձր են, կամ պարզապես՝ տրամադրությանը համապատասխան.
-
Հինգշաբթի օրը Fox News-ի գլխավոր թղթակից Թրեյ Ինգսթի հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «կջարդի» (beat the f—ing s— out of) Իրանին:
-
Ապրիլին նա վերջնագիր էր ներկայացրել Թեհրանին. «Բացեք այդ անիծված նեղուցը, խելագար սրիկաներ, այլապես դժոխքում եք ապրելու»:
Հետազոտողն ընդգծում է, որ Թրամփը դարձել է նախագահական հայհոյանքների իրական «նորարար»՝ էականորեն հարստացնելով Սպիտակ տան բառապաշարը այնպիսի բառերով, ինչպիսիք են «bitch»-ը, «bastard»-ը և «fuck»-ը:
Ջո Բայդենը նախագահի պաշտոնում նախապատվությունը տվել է ավելի զսպված հայհոյանքների, ինչպիսին է, օրինակ, «damn»-ը (անիծված): Այնուամենայնիվ, նրա կարիերայում ևս եղել են վառ դրվագներ.
Հայհոյանքը մտնում է Կոնգրես
Ամերիկյան հասարակությունը աստիճանաբար վարժվում է պաշտոնյաների շուրթերից հնչող կոպիտ արտահայտություններին։ YouGov-ի հարցումները ցույց են տալիս, որ երիտասարդներն զգալիսորեն ավելի հանդուրժող են վերաբերվում քաղաքականության մեջ հայհոյանքին, քան ավագ սերունդը։
Այս միտումը տարածվել է նաև օրենսդիրների վրա.
-
Չորեքշաբթի օրը հանրապետական սենատոր Բերնի Մորենոն Սենատում կայացած լսումների ժամանակ հարցաքննության է ենթարկել դոկտոր Էնթոնի Ֆաուչիին (լոկդաունների կապակցությամբ) և զգացմունքայնորեն բղավել. «Քեզ ում տեղն էիր դրել, որ այդպես էիր անում»:
-
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սյուզի Լին ավելի վաղ տարածվել էր X սոցցանցում՝ Թրամփի մասին լուրը մեկնաբանելով հետևյալ կերպ. «Սա ուղղակի աբսուրդ է։ Ներեցեք, պարզապես վերջերս շատ եմ հայհոյում»։