Նավթի գները նորից բարձրանում են՝ Իրանի՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին հայտարարության ֆոնին․ CNN

Դոնալդ Թրամփն այժմ Իրանից փոխհատուցում է պահանջում, այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից փոխհատուցումից հետո միայն Հորմուզի նեղուցը կբացվի։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Հիշեցնենք, որ Իրանը հայտարարեց՝ Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ Օմանի հետ շուտով կնքվող համաձայնագիրը բավարար չի լինի կենսականորեն կարևոր ջրային ճանապարհը վերաբացման համար, եթե ԱՄՆ-ն չկատարի պայմանների ցանկը: Իրանական կողմի այս հայտարարությունից հետո է Թրամփը այսօր այս նոր նախապայմանն առաջ քաշել։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր՝ ԱՄՆ-ի շկողմից Իրանի վրա տնտեսական ճնշման ուժեղացումը դա «զուսպ» բանակցություններ են Իրանի հետ, իսկ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի բանակցությւոն չի վարվում այս պահի դրությամբ։

Իրանական կողմում բավականին հետաքրքիր զրագացում է եղել այս մասով, այս պահանջները առաջ քաշած իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հեռացվել է, իսկ Իրանի գերագույն առաջնորդը նոր նշանակում է արել՝ վերջինս ռեժիմին հավատարիմ վետերան է՝ Հեղափոխական պահապանների կորպուսի հրամանատար, ով նախկինում կասկածներ էր հայտնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունավետության վերաբերյալ՝ տեղեկացնում է CNN-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *