
Ամառը նոր ճամփորդությունների, բացահայտումների և վառ տպավորությունների ժամանակն է։ Իսկ Amio Pro
փաթեթի հետ այդ ամենը կարող է լինել նաև շահավետ։
Ստացիր 20% քեշբեք* (ամսական նվազագույնը 500 ՀՀ դրամ և առավելագույնը՝ 20,000 ՀՀ դրամ) Amio Pro
փաթեթի Visa Platinum կամ Mastercard World քարտերով կատարված համապատասխան գնումների դիմաց։
Քեշբեքը տրամադրվում է հետևյալ գնումների համար՝
• ավիաընկերությունների պաշտոնական կայքերից գնված ավիատոմսեր,
• միջազգային առևտրի և սպասարկման կետերում կատարված գնումներ,
• արտասահմանյան առցանց գնումներ։
Առաջարկից կարող են օգտվել ինչպես Amio Pro փաթեթի գործող հաճախորդները, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր
առաջարկի գործողության ընթացքում կմիանան փաթեթին։
Amio Pro փաթեթը ներառում է նաև մի շարք ճամփորդական արտոնություններ, այդ թվում՝ օդանավակայանների
բիզնես սրահներից օգտվելու հնարավորություն, Fast Track ծառայություն, Concierge ծառայություն և այլ
առավելություններ, որոնք յուրաքանչյուր ուղևորություն դարձնում են ավելի հարմարավետ։
Միացիր Amio Pro փաթեթին՝ դիմելով AMIO Mobile հավելվածի «Հայտեր» բաժնից կամ հետևյալ հղմամբ ,
որտեղ կարող ես նաև ծանոթանալ փաթեթի մանրամասներին։ Փաթեթին կարող ես միանալ նաև այցելելով Ամիօ
բանկի ցանկացած մասնաճյուղ:
Առաջարկի մանրամասներին ծանոթացիր այստեղ ։
* Փաստացի վճարվող քեշբեքից նվազեցվելու է 20% եկամտային հարկ։
Առաջարկի գործողության ժամկետ՝ մինչև 30.09.2026 թթ․։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռ․՝ +374 10 59 20 20
amiobank.am