Թրամփը հայտարարել է «պատմական համաձայնագիր» ձեռք բերելու մասին

ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը հայտարարե
լ է ՀԱՄԱՍ շարժումը ամբողջությամբ զինաթափելու վերաբերյալ «պատմական համաձայնագրի»
ձեռք բերման մասին՝ այն անվանելով Գազայի հատվածում նոր պաղեստինյան կառավարության
ձևավորման ուղղությամբ կարևոր քայլ։

«…Խաղաղության
խորհուրդը պատմական համաձայնության է հասել Հ
ԱՄԱՍը և Գազայի հատվածում մյուս բոլոր զինված խմբավորումներն ամբողջությամբ զինաթափելու
վերաբերյալ։ Սա
հսկայական քայլ է ամուր խաղաղության և անվտանգության ուղղությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

ԱՄՆ նախագահը երախտագիտություն է հայտնել միջնորդներին՝ Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային, աջակցության համար: Թրամփի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի և նրա դաշնակից պաղեստինյան խմբավորումների զինաթափումը պետք է տեղի ունենա փուլ առ փուլ։

ՀԱՄԱՍբարձրաստիճան պաշտոնյաները AFP-ին հաստատել են ԱՄՆի հետ համաձայնության ձեռք բերումը:  Իսրայելը, սակայն, դեռևս մեկնաբանություններ չի տվել այս հարցի վերաբերյալ:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *