«Իմ նպատակը հրթիռները չեն, այլ խաղաղությունը». Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ի արտադրման լիցենզիա տրամադրելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի որոշել՝
թույլ կտա՞ Ուկրաինային արտադրել
Patriot
հրթիռներ։
Այս մասին նա
հայտարարել է
Financial Times-ին տված մեկնաբանության մեջ՝ կասկածի տակ
դնելով Վաշինգտոնի և Կիևի
ավելի վաղ հայտարարած պայմանավորվածությունը։

Լրագրողների հետ հեռախոսազրույցում Թրամփը նշել է՝ «վստահ չէ», որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի հրթիռներ
արտադրելու լիցենզիա. Վաշինգտոնը դեռևս «քննարկում է» այս հարցը։

«Դրանք
միանգամայն բացառիկ զենքեր են, և մենք պետք է փոքր-ինչ զգույշ լինենք այն հարցում, թե ում ենք տալիս լիցենզիա։
Մենք
ընդհանրապես չենք լիցենզավորում սպառազինության արտադրությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ այժմ իր
ուշադրությ
ունը կենտրոնացած է
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խոշոր պատերազմի ավարտ
ի վրա։ «Պարզ ասած՝ մենք ուզում ենք, որ
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմն ավարտվի։ Իմ նպատակը հրթիռները չեն։ Մեր
նպատակը խաղաղությունն է»,- ընդգծել է Թրամփը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *