Ալիկը ուժեղ է, և փոքրիկ խմբակը դա չի ներում նրան․ Հովսեփյան

Մեր պայքարի ընկեր Ալիկ Ալեքսանյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս: Այդպես է որոշել Նիկոլ կեղծարարի դատարանը, այն դատարանը, որի դատավորները ըստ նույն կեղծարարի` «պատի տակ վնգստում են», որի դռները նույն կեղծարարի հրամանով փակվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Արեգա Հովսեփյանը։

«Դատարանների անկախությունը ոչ միայն ժողովրդավարության հիմքերի հիմքն են, այլ ` երկրի բնականոն աճի գրավականը:

Այսօր մեզ կեղծ օրակարգեր են թելադրում, արհեստական ընտրության առաջ կանգնեցնում, կարևորագույն թեմաներից շեղում անկարևոր հարցերով: Եվ այս ամենի նպատակը թույլ, կամազուրկ համակարգ ստեղծելն է:

Ալիկը ուժեղ է, և փոքրիկ խմբակը դա չի ներում նրան: Սպասում ենք քեզ, անփոխարինելի ընկեր»,- գրել է Հովսեփյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *